Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

05 հուլ 2023 12:01

Պետք է ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ լքեն Ղարաբաղը, դեռևս մնացորդներ կան, եթե իրոք ուզում են խաղաղություն

Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն  Ղարաբաղը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:


«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն  հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան «Ադրբեջանի տարածքում» , որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է Ալիևը։


Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն:


Ալիևը նաև բողոքել է, որ Հայաստանը նաև խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»  բացումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր