Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

05 հուլ 2023 12:48

Աֆղանստանում թալիբները հրամայել են փակել գեղեցկության սրահները

Աֆղանստանում թալիբները հրամայել են փակել գեղեցկության սրահները։ Այս մասին հայտնել է կառավարության խոսնակը, գրել է Sky News-ը։


Աֆղանստանի թալիբան իշխանությունն արդեն իսկ արգելք է դրել համալսարանական կրթության, հասարակական վայրեր այցելու և աշխատանքի շատ ձևերի համար:


 
Երեքշաբթի օրը երկրի անառակության կանխարգելման և առաքինության տարածման նախարարության խոսնակ Մոհամմադ Սադիկ Ակիֆը ասել է, որ «կանանց գեղեցկության սրահների փակման վերջնաժամկետը մեկ ամիս է»։


Ակիֆը միայն հաստատել է սոցցանցերում տարածված նամակի բովանդակությունը, սակայն արգելքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հրապարակել:


Հունիսի 24-ով թվագրված նամակում ասվում է, որ այն փոխանցում է «Թալիբան» շարժման առաջնորդ Հիբաթուլլահ Ախունդզադայի բանավոր հրամանը:
Ինչպես «Ռիա Նովոստի»-ին հայտնել են որոշ հաստատությունների սեփականատերերը, այսօրվա դրությամբ կանանց աշխատանքը գեղեցկության սրահներում ընտանիքների ապահովման միակ միջոցն է։ 


«Մեր տղամարդիկ աշխատանք չունեն, երբ տղամարդը չի կարողանում հոգ տանել իր ընտանիքի մասին, կանայք պետք է աշխատեն սրահներում... Ի՞նչ պիտի անենք, եթե գեղեցկության սրահները փակվեն»,-  ասել է սեփականատերերից մեկը։


Արգելքը գործում է մայրաքաղաք Քաբուլում, ինչպես նաև այլ նահանգներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր