ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

06 հուլ 2023 11:20

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է Ինչպես տեղյակ եք հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ  տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետեւ Լաչինի միջանցքը շրջափակված է ամբողջապես: ԼՂ-ին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են  Ադրբեջանի կողմից:

Միաժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության եւ քարոզչության շարունակական սրում  հատկապես ԼՂ-ի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի:

Արձանագրում եմ եւս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա: ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակը,  որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության եւ գործողությունների  մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,-հայտարարեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր