Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

06 հուլ 2023 11:53

Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ

Էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մաս է այն միջազգային կազմակերպությունների եւ երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Ադրբեջանի գործողություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Այս առումով Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են  հասցեական գնահատականներ եւ ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին:




Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է:


Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:


Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե քաղաքականապես, թե բարոյական, թե էմոցիոնալ առումով, մենք որեւէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,-ընդգծեց վարչապետը:
***
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև միջանցքային մեկանաբանություններով։


«Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Հայաստանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր պարտավորություն չի ստաձնել ու երբևէ չի ընդունի նման մեկնաբանություն։ Որ ՀՀ-ն որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքնաչյուր ոք՝ կարդալով 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության ներքո ապաշրջափակմանը, ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրան»,- ասաց Փաշինայանը՝ հիշեցնելով երեք հսկիչ անցակետ տեղակայելու կառավարության որոշման մասին՝ ընդգծելով, որ այս որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման պատճառով։


«Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր երեսնայմա քաղաքականությունից։ Ադրբեջանը ՀՀ-ին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով։ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ՀՀ-ին ուղղված մեղադարանքերը։ Հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության ներքո գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ Ադրբեջանում իրականացվում են ականազերծման աշխատանքներ, իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչ օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին ու նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր