Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

06 հուլ 2023 12:52

Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի.Եթե նրանք ջանքեր գործադրած լինեին, երևի մենք այս արգելափակումը չէինք ունենա

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ ուղարկվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ Ստփանեկերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշեց, որ Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի։

«Մենք ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ից ստանձնած պարտավորությունների շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի վերացնեն Լաչինի միջանցքի արգելափակումը։ Եթե նրանք ջանքեր գործադրած լինեին, երևի մենք այս արգելափակումը չէինք ունենա»,-ասաց նա:

Նախարարի կարծիքով, սակայն, այս պահի դրությամբ Արցախում այլ խաղաղապահ ուժերի տեղակայումն այդքան էլ իրատեսական չէ։

Արցախի արտգործնախարարն ասաց, որ սպասում են Վլադիմիր Պուտինից պատասխան և հստակ քայլեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր