Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

07 հուլ 2023 10:30

Ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ տանող ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներին` Հարություն Հովագիմյանին եւ Կարեն Ղազարյանին ադրբեջանցիներն առեւանգել էին եւ տեղափոխել Բաքու: Այժմ նրանց դատում են: Երեկ տեղեկացանք, որ այս կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից:
 
Եվ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է բացել եւ անգամ դիմել է Մարդու իրավունքների եւրոպական դատարան` այս առևանգման ու դատավարության դեպքով, ագրեսորը որոշել է ավարտին հասցնել հաշվեհարդարը` ոչ մի հանցանք չգործած հայ զինծառայողների նկատմամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 07․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր