Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 հուլ 2023 11:52

Ալիևը լավ գիտի, որ ՀՀ հաջորդ իշխանությունը ջարդելու է Ադրբեջանի ողնաշարը.«ՀայաՔվե»-ն համաժողովրդական համախմբումով խառնում է թշնամու պլանները

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական մի քանի մանկլավիկ պատգամավորներ Ադրբեջանից առերևույթ հանձնարարություն են ստացել՝ ստեր տարածելու, թե «ՀայաՔվե» համազգային նախաձեռնության ստորագրահավաքը հանգեցնելու է նոր պատերազմի։

Իմ կարծիքով սա 3 նպատակով է արվում.
1. իշխանությունը վախեցած է ժողովրդական այսպիսի դրական արձագանքից ու համախմբումից։ Թեպետ ցանկացած ուղեղ ունեցող իշխանություն կհասկանա, որ սա նաև օր օգտին է՝ աշխարհին ցույց տալու, թե ինքը չի կարող դեմ գնալ ժողովրդի կամքին։ Այստեղ իհարկե, հարցականի տակ է՝ իշխանության պատգամավորները ուղեղ ունե՞ն, թե ոչ։
2. հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ օգտագործելով սպառնալիքներ՝ Ադրբեջանը փորձում է նոր զիջումներ ստանալ Հայաստանից, այդ թվում ամբողջ Արցախի հանձնում։ «ՀայաՔվե»-ն համաժողովրդական համախմբումով խառնում է թշնամու պլանները, ինչը Ադրբեջանին խուճապի մեջ է գցում։ Սրա համար տեղեկատվական դաշտում թշնամին փորձում է վախեցնել պատերազմով։
3. Չի բացառվում, որ Ադրբեջանը նոր լայնածավալ հարձակում կիրականացնի Հայաստանի նկատմամբ՝ փորձելով գրավել Սյունիքը և միջանցքի հարց լուծել։ Այս առումով փորձ է արվում Հայաստանի իշխանության ձախողված դիվանագիտության մեղքը բարդել Հայաքվեի վրա և փորձել ջրից չոր դուրս գալ։

Կարևոր է իմանալ, որ համաժողովրդական այս նախաձեռնությունը և ստորագրահավաքը միավորում են ամբողջ հայությանը մեկ գաղափարի ներքո և ստեղծում են իրական պաշտպանություն թշնամու ոտնձգություններից։
Օրենքով արգելված գործողությունը չի կարող իրականացվել, իսկ Ադրբեջանը շտապում է, շատ է շտապում։ Ալիևը լավ գիտի, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը ջարդելու է Ադրբեջանի ողնաշարը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր