«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

07 հուլ 2023 12:05

Ծանր ու թեթև արեք, հետո նոր բերենք հայկական տիրույթ․․․Ադրբեջանը բոլոր ճակատներով ուզում է, որ իր խաղի կանոններով խաղանք.

Ադրբեջանից եկող ցանկացած ինֆորմացիա պետք է շատ երկար ծանր ու թեթև անեն փորձագետները, հետո նոր բերեն հայկական տիրույթ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով ցուցադրված եղանակի տեսության հոլովակին, որտեղ ՀՀ-ն ներկայացվել է որպես Արևմտյան Ադրբեջան։

«Ադրբեջանը բոլոր ճակատներով ուզում է, որ իր խաղի կանոններով խաղանք։ Համացանցում հայտնվել էին Բաքվի բռնապետի շահերը սպասարկող ադրբեջանական մի հեռուստաալիքի եղանակի տեսության հոլովակ, որտեղ ՀՀ-ն ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան։

Բաքվի բռնապետի խորհրդատուները ( խորհրդականների հետ չշփոթել) առաջարկել են այս մեթոդով թելադրել սեփական խաղի կանոնները, որպեսզի մենք էլ տրվենք դրան ու մոռանանք ամենակարևոր թեմաները՝ կապված Արցախի շուրջ տեղի ունեցողի հետ։

Բաքվի բռնապետը փորձում է այս կերպ ազդել մեր առօրյա քննարկումների վրա, այսպես ասած, մեզ տալիս է օրվա, շաբաթվա սպառելու նյութ, որ մենք դրանով զբաղվենք ու երկրորդական, երրորդական պլան մղենք կարևոր հարցը։

Ադրբեջանից եկող ցանկացած ինֆորմացիա պետք է շատ երկար ծանր ու թեթև անենք մենք փորձագետներս, հետո նոր բերենք հայկական տիրույթ․․․ Ամեն բան չէ, որ կարելի է հանրությանը հրամցնել, դրանով մենք կարևոր հարցերից ենք շեղում և ակամայից դառնում խաղի կանոններով խաղացող»,- գրել է փորձագետը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադառնալով տեղի ունեցածին, «Թվիթերի իր էջում գրել էր․ «Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, եղանակի տեսության ժամանակ ներկայացնում է որպես Ադրբեջան:

Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն։ Հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր