Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 հուլ 2023 12:32

Վե՛րջ տվեք կապիկությանը,․ Ովքեր ստորագրում են, պիտի նաև պարտավորվեն պատերազմը վերսկսվելու դեպքում, թախտի տակից հանել իրենց որդիներին

Հրանտ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ի՞նչ ասել է Հայաքվե։
Քանի օր է մտածում էի՝ լավ, հլը տեսնեմ էս կուտն ո՞վ է ուտելու:
Սկսենք նրանից, թե Հայաքվե կոչվածն ինչու՞ չարեցին այն ժամանակ, երբ կարմիր բանակը ստիպում էր Աղավնոն առանց մի կրակոցի հանձնել:
Լավ, էս կարգի՞ եք անլրջացել:
Հայաքվե…

Հարց չկա, պատրաստ եմ մի հազար հոգի բերել ստորագրելու, բայց ձեր ձևավորած փաստաթղթի հետ պետք է ստորագրվի ևս մեկն, ըստ որի, նրանք, ովքեր ստորագրում են, պիտի նաև պարտավորվեն պատերազմը վերսկսվելու դեպքում, թախտի տակից հանել իրենց որդիներին ու, ձեռքից բռնած, գնալ առաջնագիծ:
Թե չէ, ի՞նչ է ստացվում, էլի կանաչ նիվեքը կոմուֆլյաժ կներկեք, Օպերայի շուրջբոլորը կնկարվեք ու կգնաք տներով, չէ՞։

Չէ, թող տպավորություն չստեղծվի, թե ես պատերազմից եմ վախենում։
Քա՛վ լիցի, ես պատերազմին պատրա՛ստ եմ, պատրաստվու՛մ եմ ու ամենակարևորն, օրը 24 ժամ առյուծ Տղերքի եմ պատրաստում:
Ի տարբերություն ձեզ, որ հով, զով ու ապահով, պաղպաղակն էլ լզելով թուղթ եք ստորագրում, Տղերքը բատինկաներով, 31 կգ շալակներին, զենքն էլ ուսերին, 45 կմ մարշ֊բրոսոկ են անում:
Երբ գիշերը Կասկադում, գարեջուրը ձեռքներիդ, Արցախ եք փրկում, Տղերքն Արցախի դիրքերում ուս֊ուսի սահմանն են պաշտպանում:

Թե բա՝ Արցախը փրկենք …
Ամո՛թ է, արա, վե՛րջ տվեք կապիկությանը:

Երբ Աղավնոյի գյուղապետը հայտնեց, որ մինչև վերջ կանգնելու են ու գյուղը չլքեն, քանի՞ Արցախ փրկող գնաց Աղավնո, քանի՞սդ, արա՛։

Հլը գյուղապետին հարցրեք՝ ո՞վ իր որդու հետ առաջինն եկավ, նստեց Աղավնոյի բարձունքին, հը՞ն։
Բա գայի՛ք հազարներով, զենքով, եղանով, բահով գայի՛ք, կանգնեի՛ք Տղերքի կողքին։
Ճիվաղնե՛ր, բա ինչու՞ արցախցուն թողեցիք մենակ:

Մեկ ամիս է գոռում֊գոչում են, որ Արցախի վրա յաթաղան է կախված, ու՞ր եք, այ փսլնքոտներ, թե՞ ճանապարհը փակ է, բացի տեղն էլ չգիտեք )))))
է՜հ, բա որ դուք Արցախի քարտեզն ու անտառները չգիտեք, ի՞նչն եք բա փրկում, ընկերներ:
Արդար չի, տղե՛րք, արդար չի։

Վե՛րջ տվեք կապիկությանը:
Շատերը՝ խաբվածներն ու մոլորվածներն, անկեղծ զղջմամբ վերադառնալու են ժողովրդի գիրկը, իսկ ծախված, անհոգի ուրացողները դատապարտված են մնալ մթության մեջ ու շարունակել իրենց ազգակործան մութ գործերը:
Է՜հ, առաջիններին՝ բարի գալուստ, վերջիններին՝ ճանապարհ դեպի մահ ու մոռացում …

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր