Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ          Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»       Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան    

07 հուլ 2023 11:22

ՀՀ-ում Իսրայելով հիացած են և հույս ունեն ավելի լավ հարաբերությունների, չնայած այն բանին, որ իսրայելական զենքը մտնում է Ադրբեջան

Iarex.ru-ն գրում է, որ մինչ քրիստոնյաներն, այդ թվում հայերը, հարձակումների են ենթարկվում Երուսաղեմում ծայրահեղական հրեաների կողմից, Հայաստանում Իսրայելով հիացած են և հույս ունեն ավելի լավ հարաբերությունների, չնայած այն բանին, որ իսրայելական զենքը մտնում է Ադրբեջան: Այդ մասին գրել է Ynet պարբերականը։
Խնդիրներ, սոցիալական կառուցվածք, արժեքներ, սփյուռք, տարածքային վեճեր և նույնիսկ էկզիստենցիալ սպառնալիքներ. այդ ամենը Հայաստանին նման  է դարձնում Իսրայելին, կարծում է հրատարակությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կառավարության անդամներին ոգեշնչելու համար յուրաքանչյուր նախարարի նվիրել է «Ստարտափների ազգ» գիրքն, որը պատմում է Իսրայելի բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերելքի մասին:

Անկախ ազգային պետությունը հայերը համարում են ազգային վերապրած ողբերգություններից հետո ժողովրդի գոյատևման անհրաժեշտություն։ Որոշ հայեր նույնիսկ ստեղծել են իրենց ծրագիրը հետևելով իսրայելական «Birthright» ծրագրի օրինակին, որի նպատակն է հայկական արմատներ ունեցող մարդկանց երկիր գրավելը: Ամեն ոք, ով ունի առնվազն մեկ հայ պապ կամ մեկ տատ, իրավասու է քաղաքացիություն ստանալ Հայաստանում:
Թեև Երևանի պաշտոնյաները հասկանում են Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևորությունը կապված Իրանի սպառնալիքների հետ, նրանք հուսով են, որ Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը կլինեն Հայաստանի կողքին և անհամբեր սպասում են Իսրայելի հետ ավելի սերտ հարաբերությունների և համագործակցության հաստատմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր