Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ          Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»       Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան    

07 հուլ 2023 12:44

Մտնում ենք վատ ցիկլի մեջ.Ադրբեջանը ժանիքները սրած սպասում է «Հայաքվե»-ի նախագծի ընդունմանը, այդ դեպքում պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին

Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ եւ բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմն ունի երկու տարբերակ՝ կամ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կամ պատերազմ է հայտարարում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ մենկաբանելով իր նախկինում արած գրառումը, ըստ որի, «Հայաքվե»-ի առաջարկած նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու ԼՂ-ի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա:

«Հիմա այդ երկուսից ո՞րն է հավանական: Նման նախագիծ ընդունելու դեպքում Ադրբեջանը ասելու է՝ այո, դուք ինչ ուզում եք, այդպես էլ լինելո՞ւ է, թե՞ պատերազմ է հայտարարելու: Ավելին ասեմ, այդ նախագծի ընդունման պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլեւ Հայաստանին, որովհետեւ միջազգային հանրությանն ասելու է՝ Հայաստանը միջամտում է իր հարցերին: Մեր բոլոր խնդիրները սկսվել են այն օրվանից, երբ 1998-ից Արցախի հարցը Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի հարցից, որտեղ միջազգային հանրությունը մեր կողմն էր, դարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարց: Իսկ երբ դարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարց, մենք այլեւս միջազգային հանրությունում բարեկամներ չենք ունեցել: Հիմա մենք նորից դա անում ենք, ակնհայտորեն մտնում ենք վատ ցիկլի մեջ: Մենք հիմա պետք է հարցը տանենք Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների դաշտ: Եթե այդպես ենք անում, ստացվում է, որ Ստեփանակերտը դառնում է սուբյեկտ բանակցության: Մենք պետք է անենք գործողություններ, որոնք չեն բերի պատերազմի, որովհետեւ մեզ պատերազմ պետք չէ»,-հայտարարեց Պապոյանը:

Նա հավելեց, որ «Հայաքվե» նախաձեռնությունը նվեր է Ադրբեջանին. «Հիմա Ադրբեջանը ժանիքները սրած սպասում է եւ ձեռքերը շփելով, որ այդ նախաձեռնությունը ստանա հաջողություն: Ադրբեջանը երազում է դրա մասին»:

Դիտարկմանը, որ առանց այս նախաձեռնության էլ Ադրբեջանը սպառնալիքց հայտարարություններով հանդես է գալիս, նաեւ որոշ դեպքերում դիմում է գործողություններին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Այո, ճիշտ եք, ավելին ասեմ, Ադրբեջանում խոսում են երրորդ պատերազմի մասին եւ փնտրում են առիթներ դրա հմար: Ընդ որում, նրանք առիթ են փնտրում Արցախի դեմ երրորդ պատերազմի համար, բայց եթե մենք նման գործողություն անենք, առիթ ենք տալու նաեւ Հայաստանի դեմ պատերազմի համար: Հետեւաբար, այս նախագիծը պատերազմի հրձիգ է»:

Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է օրենքի նախագիծ, որով խիստ պատիժ է սահմանվում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու եւ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու դեպքերում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր