ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

07 հուլ 2023 12:20

Եթե ստացվել է՝ Նիկոլի հետ ամուսնանա, բուսաբուծությունն էլ կստացվի. Հրաչ Բերբերյան

Օրեր առաջ վարչապետի կին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել` իր մշակած բանջարեղենների բույսերից, որոնք արդեն բերքատու են։ Լուսանկարներին կից նա գրել էր. «Բոստանաբուծություն»։ Oragir.News-ի հետ զրույցում «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, որպես գյուղատնտես գնահատելով Աննա Հակոբյանի աշխատանքն, ասաց. «Եթե մարդը ժամանակ ունի մշակաբույսերով զբաղվի, թող զբաղվի, ինչ է եղել»։
 
Հետաքրքրվեցինք գյուղատնտեսից, թե ինչ եք կարծում, Աննա Հակոբյանի մոտ կստացվի՞ հաջողություններ կգրանցել՝ պատասխանեց. «Եթե ստացվել է՝ Նիկոլի հետ ամուսնանա, դա էլ կստացվի»։
 
Հարցին, թե գյուղատնտեսությամբ, բուսաբուծությամբ զբաղվելու համար հատուկ հմտություններ և գիտելիքներ անհրաժեշտ չեն, ցանկացած ոք կարո՞ղ է զբաղվել դրանով՝ պատասխանեց. «Բոլորի մոտ էլ կարող է ստացվել, մեկի մոտ վատ, մյուսի մոտ լավ, նայած՝ ինչ գիտելիքներ ունի։ Եթե մարդ մշակաբույսի մշակելու կանոնները գիտի, իհարկե, կհասնի հաջողության»։ Հարցրինք Բերբերյանից, որպես գյուղատնտես Աննա Հակոբյանին ձեզ մրցակից տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր է՝ հետագայում շահերի բախում ունենաք՝ պատասխանեց. «Դա չեմ կարող ասել, ասում են՝ արջ է, կերավ՝ կերավ։ Ես գիտեմ, որ Նիկոլը գյուղատնտեսություն չի սիրում, թե Աննան ինչի է գյուղատնտեսությամբ զբաղվում՝ չգիտեմ։
 
Նիկոլը միակ մարդն էր, որ գյուղնախարարությունը փակել տվեց, թե հիմա հակառակն է զբաղվում ամուսնուն, չգիտեմ»,- ասաց գյուղատնտեսը և ավելացրեց, որ ամուսինը պատասխան է տալու գյուղնախարարությունը փակել տալու համար։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր