Էրդողան-Զելենսկի հանդիպմանը Թուրքիայի նախագահի կարևոր հայրարարությունները
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ, որի ժամանակ Էրդողանը մի քանի կարևոր հայտարարություններ է արել...
Էրդողանը նշել է՝
1. Ուկրաինան իրավունք ունի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ,
2. Թուրք-ուկրինական ընկերությունը վերջին շրջանում էլ ավելի է ամրացել,
3. Թուրքիան հույս ունի, որ մոտակա մեկ ամսում Անկարա կայցելի նաև ՌԴ նախագահ Պուտինը,
4.Թուրքիան ջանքեր է գործադրում, որ միջազգային իրավունքի և կոնկրետ Ուկրաինայի նախանշած պայմաններով լուծվի այս հակամարտությունը,
5.Թուրքիան հույս ունի մոտ ապագայում գոնե 3 ամսով երկարացնել "հացահատիկի գործարքը",
6. Թուրքիան ցանկանում է վերը նշված գործարքը երկարատև բանակցությունների արդյունքում 2 տարով երկարացնել...
Այսպիսով, ռազմա-քաղաքական առումով Անկարան լինելով ՆԱՏՕ-ի անդամ բացահայտ հակառուսական թեզերն է առաջ տանում, միևնույն ժամանակ փորձելով մաքսիմալ օգտվել Արևմուտք-ՌԴ հակամարտությունից տնտեսական առումով...
Մոսկվայում, ենթադրում եմ, շատ լավ հասկանում են, որ եթե ՌԴ դիրքերը Ուկրաինայում էլ ավելի թուլանան, ապա Արևմուտքն արդեն առաջ է մղելու հենց Անկարային, որը ԵՐԲԵՔ չի հրաժարվել Ղրիմից և Հարավային Կովկասից...
Ի դեպ, Հայաստանում ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրը փայլուն իրականացվում է Նիկոլ Անհողի և նրա թիմի միջոցով...»։