Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

10 հուլ 2023 11:09

Ուկրաինայում սպասում են թուրքական հզոր ինքնագնաց հաուբիցներին

Tsargrad.tv-ն գրում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հայտարարել է Firtina T-155 ինքնագնաց հաուբիցների սպասվող խմբաքանակի մասին։


«Մենք ակնկալում ենք ստանալ այնպիսի նոր համակարգեր, որոնք դեռ չեն օգտագործվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, օրինակ Archer-ը, Firtina-ն», - ասել է Գրոմովը «Ուկրինֆորմ»-ին։


Եթե ​​Archer ինքնագնաց հաուբիցները շվեդական արտադրության են, իսկ շվեդների հետ ամեն ինչ վաղուց պարզ է, ապա թուրքերի դեպքում ինչ որ տեղ անհարմար է ստացվում։ Ստացվում է, որ Էրդողանին աջակցությունը և ամենատարբեր գործարքները տեղի են ունենում Թուրքիայից Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումների ֆոնին։


Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի երկրների (այդ թվում նաև Թուրքիայի) զենքերի տասնյակ տարբեր մոդելներ են դեռ շարունակում օգտագործվել Ուկրաինայի զինված ուժերում։ Օրինակ միայն հրետանային համակարգերի 10 տարբեր տեսակներ կան։ Չնայած ՆԱՏՕ-ի նույն տրամաչափին՝ 155 միլիմետրին, այդ բոլոր համակարգերը հաճախ ոչ միայն տարբեր մոտեցումներ ունեն սպասարկման, այլ նաև տարբեր տեսակի պարկուճների և լիցքերի օգտագործման դեպքում, և այդ անհարմարությունը, բնականաբար, չի ավելացնում Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր