ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

10 հուլ 2023 11:29

Ի վերջո, այժմ դրոշը կա՞, թե՞ չկա ․ հայ հանրությունը կրկին ընկել է ձեռնածությունների հորձանուտը

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Վերջերս, շուրջ 1 ամսվա տարբերությամբ՝ համացանցում երկու տեսանյութ շրջանառվեց:1-ին տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահների օգնությամբ Հակարիի կամրջի սկզբնամասում՝ ՀՀ տարածքում, ադրբեջանական դրոշ տեղադրում:
 
2-րդ տեսանյութում նույնքան պարզ երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները տապալում այդ նույն դրոշը:Հայ հանրության իշխանական, իբր «հակառուսական» (չշփոթել արևմտամետի հետ) հատվածը, համապատասխան մեկնաբանություններով, անխնա տարածում էր 1-ին տեսանյութը:Շուրջ 1 ամիս անց (՞) հայտնվեց 2-րդ տեսանյութը, որը ոչ պակաս խանդավառությամբ սկսեցին տարածել հիմնականում հայտնի պետության, նույնքան հայտնի հիմնարկի գործակալական ցանցի վառ ներկայացուցիչները:
 
Ի վերջո, ո՞ր տեսանյութն է սկզբից տեսանկարահանվել: Այդ պարզ հարցին պատասխանելու համար պետք է պարզել, թե արդյոք Հակարիի կամրջի սկզբնամասում դեռ տեղադրված է ադրբեջանական դրոշը:
 
Եթե դրոշը դեռ առկա է, ապա 2-րդ տեսանյութը 1-ից ավելի վաղ է նկակարահանվել: Այդ դեպքում, ստացվում է, որ ռուս խաղաղապահները սկզբից տապալել են տեղադրված ադրբեջանական դրոշը, ապա համաձայնության եկել և կրկին տեղադրել այն:Եթե դրոշը չկա, ապա 1-ին տեսանյութը 2-ից ավելի վաղ է նկարահանվել և, ըստ այդմ, ռուս խաղաղապահների օգնությամբ տեղադրված ադրբեջանական դրոշը հետագայում տապալվել է վերջիններիս կողմից:Այժմ, դրոշը կա՞, թե՞ չկա:
 
Այս հարցին պատասխանելու փոխարեն հայ հանրությունը կրկին ընկել է ձեռնածությունների (մանիպուլյացիաների) հորձանուտը, որից լիարժեք օգտվում են ՀՀ իշխանությունն ու հայտնի պետության, նույնքան հայտնի հիմնարկը»։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր