ԱՀ դատախազությունը՝ ավտոմեքենայի մեջ մահացած երկու երեխաների դեպքի վերաբերյալ
![](https://mamul.am/images/photos/230709/ah-dataxazutyuny-avtomeqenayi--n270452-1.jpg)
Այնուհետև, հուլիսի 08-ին ժամը 07:30-ին, անչափահասներ Գ.Ն.-ն և Լ.Ն.-ն հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ-4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:
Նշված դեպքի առթիվ 08.07.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով /Անզգուշությամբ մահ պատճառելը/ և 176-րդ հոդվածի 1-ին մասով /Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը/ հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: