ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 հուլ 2023 13:21

Կրասնոդարի հայ փրկիչը.երիտասարդը նետվելով ծխի քուլաների մեջ հրդեհից փրկել է այրվող շենքի բնակիչներին

Կրասնոդարի քաղաքապետարանի հայ աշխատակիցը՝ Գրիգորի Անոյանը, մարդկանց է փրկել այրվող բարձրահարկ շենքից։ Այդ մասին հայտնում է Կրասնոդարի հեռուստաալիքը։


Հուլիսի 9-ին ժամը 03.00-ի սահմաններում արտակարգ պատահարի ահազանգ է եղել, պարզվել է՝ 9 հարկանի շենքի 8-րդ հարկում բնակարան է այրվում։ Ահազանգողը ինքը՝ Գրիգորի Անոյանն է եղել, բայց մինչ փրկարարների ժամանելը նա և իր ընկերները, որոնք պատահարի ժամանակ անցնում էին շենքի կողքով, նետվել են այրվող շենքի մեջ՝ փրկելու քնած մարդկանց։


Նա պատմել է, ինչպես է ինքը նետվել ծխի քուլաների մեջ ու սկսել ծեծել դռներն ու արթնացնել մարդկանց, ովքեր չէին էլ հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Արդյունքում 23 մարդ արագ տարհանվել է։


Հայ երիտասարդի անձնազոհ քայլի մասին իմացել է նաև Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը, ով նշել է. «Մեր գործընկերն անտարբեր չի անցել։ Նա ողջ շքամուտքը դատարկել է մարդկանցից մինչ փրկարարների ժամանումն ու դրանով, վստահ եմ, փրկել է կյանքեր»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր