Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

11 հուլ 2023 16:01

Թուրքիային ոչ ոք Եվրոպայում տեսնել չի ուզում և պետք չէ Անկարայում վարդագույն ակնոցներ կրել

Թուրքիային Եվրոպայում տեսնել չեն ուզում, Անկարայում չպետք է այս հաշվով վարդագույն ակնոցներ կրեն, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ռիա Նովոստի»-ն։


«Թուրքիան կարող է  կողմնորոշվել դեպի Արեւմուտք, մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արեւմուտք ինտենսիվ կողմնորշման փուլեր, եղել են պակաս ինտենսիվության փուլեր, բայց մենք նաեւ գիտենք, որ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, Թուրքիային ոչ ոք Եվրոպայում տեսնել չի ուզում, ես նկատի ունեմ՝ եվրոպացիները։ Այստեղ մեր թուրք գործընկերները նույնպես, հավանաբար, չպետք է վարդագույն ակնոցներ կրեն, պետք է իրերն անվանել իրենց անուններով»,- ասել է Պեսկովը լրագրողներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր