Ռուսական զորքի հեռանալուց հետո բացառված չէ, որ դրանից էլ առաջ հեռանալու են Արցախից.Եթե կարողացանք 1.5 տարում ձեռք բերել հզոր հարվածային զինատեսակներ, պետությունը կմնա
![](http://www.yerkir.am/storage/articles/2023/07/13/1e3f7c1f3bec7e2ee0141451eaee3f66_1689192956.jpg)
«Էրդողանը Վիլնյուսում բարձրաձայնել ռուս խաղաղապահների 2025թ. հեռանալու պարտավորության անխափան կատարման անհրաժեշտությունը: Փաստորեն մնաց մի մեկուկես տարի: Շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ բանակցությունների արդյունքը դեռ զրոյական մակարդակի վրա է: Ի դեպ պայմանագիր կնքելը մի բան է, դրա իրագործման մեխանիզմներ ստեղծելը լրիվ այլ գործ է: Պատմության փորձը ցույց է տալիս, որ կնքված պայմանագրերի լրիվ իրականացման տոկոսը շատ ցածր : Դասական օրինակը 1939 թ. Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն էր, որը խորհրդա գերմանական չպատերազմելու մասին էր:
Կանխազգում եմ, որ ինչ էլ ստորագրվի Արցախի մասով թուրքական տանդեմը չի կատարելու: Ժողովուրդն էլ ռուսական զորքի հեռանալուց հետո բացառված չէ, որ դրանից էլ առաջ հեռանալու է Արցախից: Թերևս ոչ մի կողմի վրա այլևս հույս դնել չի լինի: Արևմուտքը կերակրում է կոչ-հայտարարություն-որոշումներով-ցավակցություններով, ռուսական կողմը այնպես է խրված, որ հիմա ռեսուրս չունի ակտիվություն ցուցաբերելու համար և հայտնի չի ինչ է անելու: Իրանը ևս հանուն մեզ պատերազմի մեջ չի մտնի: Այն, որ ասում են մեր փրկությունը մեր հզորության մեջ է և որը ես լուրջ չէի համարում, հիմա կարծում եմ, որ միակ լուծումն է: Նայում եմ հեռուստացույցով բանակի մասին հաղորդումը զինվորականները ցույց են տալիս իրենց վարպետությունը, դա լավ է, բայց ժամանակակից պայմաններում անվտանգության առումով ոչ մի նշանակություն չունի:
Մեկ ու կես տարում, եթե Հայաստանը կարողացավ ձեռք բերել հզոր հարվածային զինատեսակներ որոնք կերաշխավորեն հակառակորդի ոչնչացումը կամ կործանարար պատասխան հարվածը պետությունը կմնա Արցախում էլ հայեր կապրեն: Ի դեպ Իսրայելի գոյության միակ գրավականը միջուկային զենքն է, որին նա տիրապետում է 1973թ.-ից:
Իհարկե Հայաստանը նման զենք ունենալու շանս չունի, բայց ես հավատում եմ, որ հայ գիտնականների հավաքական միտքը սփյուռքի մասնագետների օգնությամբ ինչ որ բան կարող են անել: Դա պետք է լինի պետական հովանավորությամբ: Ավտոմատներով խրոխտ քայլերթը ոչ մի բան է: Ճանապարհների և ջրամբարների կառուցումը, դպրոցների վերանորոգումը նույնպես լավ է, բայց ով է մնալու դրանք վայելելու համար: Հա վերջերս անընդհատ հիշում եմ լազերային զենքի մասին, չնայած որ դրա մասին աղոտ պատկերացում ունեմ: Ժամանակը շատ քիչ է»,- գրել է նա: