Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

14 հուլ 2023 13:32

Ինչպես կարող է Ֆրանսիան հերքում տա մի բանի, որը տեղի չի ունեցել․ Պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին

Դա պարզաբանվել և հերքվել է։ Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատի կամ խորհրդարանի մեր գործընկերների մոտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ճշտել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն արդյոք ասե՞լ է, որ ինքն ավելի շատ է Ալիևի վրա ճնշումներ գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցն այստեղ հենց Փաշինյանն է։


«Չեմ հիշում, թե դա ում կողմից է հերքվել, բայց պարզվեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում մեր դիվանագետների կողմից է դա հերքվել», - նշեց Խանդանյանը։


Հարցին՝ պաշտոնական Փարիզը դա հերքե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է Ֆրանսիան հերքում տա մի բանի, որը տեղի չի ունեցել և դեղին լուրի տեքստ էր։ Մեր հարաբերությունների ֆոնին շատ տարօրինակ կլիներ, որ ՀՀ իշխանությունները դիմեին Ֆրանսիայի իշխանություններին նման անհեթեթ լուրի պարզաբանման նպատակով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր