Հունիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար    

15 հուլ 2023 10:17

Աշոտ Փաշինյանն իրեն գտավ նկարչության մեջ․ նա բնակվում է արվեստանոցում եւ ստեղծագործում ընկերուհու հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.Նախօրեին բացվել է մեր օրերի նորահայտ նկարիչ, վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի նկարների անդրանիկ ցուցահանդեսը: Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով զբաղվող Աշոտ Փաշինյանը, ինչպես վերջերս նրա մայրը հայտնեց, որոշել է նկարչությամբ զբաղվել։ Հուլիսի 13-ին նրա առաջին ցուցահանդեսն է բացվել, որին ներկա է գտնվել նաեւ հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ականատեսները պատմում են, որ ժամեր շարունակ Հրաչյա Քոչարի փողոցն այդ առիթով կաթվածահար է եղել, երթեւեկությունը՝ դադարեցված։ Բանն այն է, որ Աշոտի ցուցահանդեսը կազմակերպվել է այդ փողոցում գտնվող նկարիչների արվեստանոցների հայտնի բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ, ասում են, տեւական ժամանակ է, որ Աշոտը բնակվում եւ ստեղծագործում է՝ ընկերուհու հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 07․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր