Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 հուլ 2023 13:10

Ադրբեջանը քամեց այն, ինչ կարող էր. Ռուսաստանը չի կարող ավելին անել Ղարաբաղի հայերի համար, քան Հայաստանի հայերը

Ադրբեջանը քամեց այն, ինչ կարող էր. Ռուսաստանը չի կարող ավելին անել Ղարաբաղի հայերի համար, քան Հայաստանի հայերըՔանի դեռ ժամանակ կա, այնտեղ պետք է փրկել մարդկանց, ես այս մասին խոսել եմ Ղարաբաղի ղեկավարության հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։


«Ժամկետը լրանում է 2025 թվականին։ Դրանից հետո Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ներկայության հիմքեր չկան։ Քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, հակամարտությունը կարգավորվել է, ինչը նշանակում է, որ այնտեղ ղեկավարում է Ալիևը»,-ասաց նա։


Սատանովսկիի խոսքով, Ալիեւը անգամ նվազագույն ցանկություն չունի այնտեղ որեւէ խաղաղապահ թողնելու. «Նա արդեն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են Ադրբեջանի քաղաքացիություն և անձնագրեր, ապրելու են Ադրբեջանի օրենքներով, իսկ մնացածները կարող են հեռանալ։ Այսօր Ղարաբաղի տարածքից խաղաղ բնակչությանը շուտափույթ հեռացման թեմա կա, այդ թվում՝ առաջին հերթին կանանց և երեխաների։ Սա խնդիր է, իմ տեսանկյունից, հիմնված Հոլոքոստի հրեական փորձի վրա»,-ընդգծել է Սատանովսկին։


Նա Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարությունը Էրդողանի շուրթերից կապեց հենց այն բանի հետ, որ Շուշիի պայմանագրով գոյություն ունի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական միասնական տարածք, և Էրդողանն այս տանդեմում ամենամեծն է:


«Եթե Ալիևը ցանկանա, կասի, բայց Էրդողանն արդեն ուրվագծել է իր դիրքորոշումը։ Հավանաբար, Ալիևն ու Պուտինը կխոսեն և այլ որոշում կկայացնեն կամ կպայմանավորվեն, որ իրավիճակն այնպիսին է, որ Ղարաբաղի տարածքում խաղաղապահների ներկայության հիմքեր չկան։ Փաշինյանի որոշումից հետո, որ ինքը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, այդ հիմքերն իսկապես այլեւս չկան։ Հայաստանի վարչապետը որեւէ իրավական հիմք չի թողել այնտեղ որեւէ խաղաղապահի ներկայության համար։ Սա կարող է լինել Պուտինի և Ալիևի քննարկման առարկա, և վերջ։ Փաշինյանը Ղարաբաղը հանձնելու իր պատճառներն ուներ, ո՞վ սա չի հասկանում։ Պուտինը չի որոշում, թե ով է Հայաստանի վարչապետը, ժողովուրդն է որոշել»,-հիշեցրեց փորձագետը։


Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարող ավելին անել Ղարաբաղի հայերի համար, քան Հայաստանի հայերը, Հայաստանի վարչապետը:


«Այստեղ է խնդիրը, ոչ թե Ադրբեջանում։ Ադրբեջանը քամեց այն, ինչ կարող էր: Հայաստանի վարչապետն էր, որ շատ ավելի լավ պայմաններով մերժեց Ռուսաստանի առաջարկած հաշտության պայմանագիրը պատերազմից առաջ կամ սկզբում (մինչ Շուշիի գրավումը)։ Փաշինյանը հրաժարվեց, իսկ հետո վերջին պահին Մոսկվան իսկապես հասավ նրան, որ հայերը դեռ կան Ղարաբաղում։ Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում շա՞տ հայեր են մնացել ապրելու։ Դա կլինի մեկ ազգայնական, պանթուրքիստական, պանիսլամական համայնք՝ շատ կոշտ վերաբերմունքով ազգային փոքրամասնությունների նկատմամբ ընդհանրապես, և առաջին հերթին հայերի նկատմամբ»,-եզրափակեց Սատանովսկին։


***


Ռուս-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացները եւ քննարկումներ են, եւ արևելյան բազար, նման բան արդեն կա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։


«Էրդողանը բարձրացնում է իր խաղադրույքը. հիմա նրան արեւմտյան փողեր են պետք։ Մեզնից նա արդեն ստացել է իրեն անհրաժեշտ ողջ օգնությունը։ Հիմա նա փորձում է դրանք ստանալ Արեւմուտքից»,-նշել է փորձագետը։


Նրա խոսքով, հավանականություն չկա, որ ռուս-թուրքական հարաբերություններում կարող է լուրջ ճգնաժամ սկսվել. «Սա, հավանաբար, առաջին հերթին հետաքրքիր է Հայաստանի համար, բայց նման հավանականություն չկա։ Չափազանց շատ փող, չափազանց լուրջ շահեր կան այստեղ:


Բացի այդ, մեր բանակը դեռ չափազանց լուրջ է։ Ռուսաստանը պատրաստ էր կռվել Թուրքիայի դեմ. Երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմում լուրջ քննարկումներ եղան այն մասին, թե արդյոք խաղաղապահներ կբերվեն, թե ոչ, ես գիտեմ, որ երբ փորձել են ասել՝ դուք կարող եք բախվել թուրք զինվորականների հետ, երկրի բարձր ղեկավարության մոտ ռաջ է բերել ուսերի թոթվում, այդ թվում պաշտպանական գերատեսչությունում: Թուրքիայի հետ մենք մեր պատմության մեջ ունեցել ենք կա՛մ 13, կա՛մ 14 պատերազմ, և մինչ այժմ Ռուսաստանի ողջ հարավը, Ուկրաինայի հետ միասին, նաեւ Մոլդովան նաեւ ամբողջ Անդրկովկասը նախկին թուրքական հողեր են, և ոչ հակառակը:


Համապատասխանաբար, կլիներ եւս մեկ պատերազմ, բայց հիմա մենք պատերազմում ենք ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակիցների 54 երկրների կոալիցիայի դեմ: Սա այլ իրականություն է»,-ասել է Սատանովսկին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր