Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ»          Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ»       Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ»    

15 հուլ 2023 15:11

Վիտալի Բալասանյանի կողմից չեն արվելու Արցախի Հանրապետության անվտանգային համակարգին վնաս հասցնող հայտարարություններ

ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ձերբակալման շուրջ լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ հրապարակումների և օբյեկտիվ իրողությունից դուրս մեկնաբանությունների վերաբերյալ հստակություն մտցնելու համար հարկ եմ համարում իրազեկել, որ դրանք դուրս են վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներց (Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում): Այս մասին հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:


«Թեև Վ. Բալասանյանը ներկայումս չի զբաղեցնում որևէ պաշտոն պետական կառավարման համակարգում, վերջինս ԱՀ պետական-անվտանգային համակարգի կայունացման ու արդիականացման ուղղությամբ շարունակում էր պետական համապատասխան կառույցների հետ աշխատանքը՝ ներդնելով իր ռազմական փորձն ու հմտությունները: Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ անկախ ներկայումս Վ. Բալասանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ նպատակադրությունից, վերջինիս կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության անվտանգային համակարգին:




Խնդրում ենք զերծ մնալ դատավարության ընթացքը խաթարող և Վ. Բալասանյանի հեղինակության վրա ազդող անհիմն ու չփաստարկված հրապարակումներից»,- ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր