Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

15 հուլ 2023 16:49

Հայ ժողովրդին անհրաժեշտ է անել հետևյալը, քանի դեռ ժամանակ կա՝ փրկել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին կանանց ու երեխաներին

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետ գոյություն ունի: Եթե Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների փոխգործակցության արդյունքում այլ որոշում չկայացվի, ապա՝ այո։ Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են»։


Այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում ասել է ռուս հայտնի գիտնական, քաղաքագետ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ ռուս խաղաղապահները 2025 թվականին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից


 
Հիշեցնելով հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագիրը՝ Սատանովսկին նշել է.


«Պատերազմից հետո մեծ փոփոխություններ եղան. Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է Շուշիի հռչակագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս.


Դրանից հետո Իլհամ Ալիևը հստակ ասաց. Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն են ստանում, ադրբեջանական անձնագրեր են ստանում և ապրում են այսօրվա Ադրբեջանի օրենքներով, կա՛մ հեռանում են։


Ըստ իս՝ այս իրավիճակում հայ ժողովրդին անհրաժեշտ է անել հետևյալը, քանի դեռ ժամանակ կա՝ փրկել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին կանանց ու երեխաներին։ Ինչ վերաբերում է այսօրվա թուրք-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի ապագային, ապա ես չեմ հավատում դրան, ինչպես նաև հայերի ապագային Թուրքիայում»,- եզրափակել է Սատանովսկին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր