Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

17 հուլ 2023 10:17

Արտակարգ դրություն Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր և վիրավորներ

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի 145-րդ աջակցության տարածքում արտակարգ իրավիճակի պատճառով Ղրիմի կամրջի երթեւեկությունը դադարեցնելու մասին, հայտնում է «ՌԻԱ նովոստին»;


Ակսյոնովը Ղրիմի բնակիչներին և թերակղզու հյուրերին հորդորել է ձեռնպահ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց, ընտրել այլընտրանքային ճանապարհ նոր շրջաններով։
Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի հետևանքով Բելգորոդի մարզից ամուսիններ են մահացել, նրանց դուստրը վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։



«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գլխավոր քննչական վարչության ղեկավարությունը, հատկապես կարևոր գործերի քննության ամենափորձառու քննիչների խումբը և քրեագետ քննիչները մեկնել են դեպքի վայր՝ քննչական գործողություններ իրականացնելու համար՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Իր հերթին, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ղրիմի կողմից վնասվել է Ղրիմի կամրջի բացվածքների ճանապարհահատվածը։


Մինչդեռ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ անչափահաս երեխա է վիրավորվել Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի ժամանակ։ Նախնական ախտորոշումը փակ գանգուղեղային վնասվածք է՝ միջին ծանրության վիճակ։


Քիչ անց Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է տեղեկությունը, որ արտակարգ դեպքի հետևանքով 14-ամյա աղջիկ է տուժել։ Նրա ծնողները մահացել են։


«Այսօր առավոտը բոլորիս համար սկսվեց Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին տեղեկություններով։ Մենք բոլորս ձեզ հետ համացանցում տեսագրությունում տեսանք Բելգորոդի համարներով վնասված մեքենա: Ինչ տեղեկություններ կան այս պահին. աղջիկը վիրավորվել է, վնասվածքը միջին ծանրության է, արդեն բժիշկների հսկողության տակ է... Ամենադժվարն այն է, որ մահացել են նրա ծնողները, հայրն ու մայրը»,- նշել է Գլադկովը Telegram-ի ալիքում։


Մարզային վարչակազմի ղեկավարը հանձնարարել է կապ հաստատել աղջկա հարազատների հետ։ Նա վստահեցրել է, որ իրեն անհրաժեշտ օգնություն կտրամադրեն։ Հենց բժիշկները թույլ տան, տուժածին կտեղափոխեն Բելգորոդի շրջան։


Ղրիմի կամրջի վրա վթարի պատճառով թերակղզու կողմից խցանում է առաջացել։


Ներկայումս չի գործում նաև լաստանավային ծառայությունը դեպի Ղրիմ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր