Էրդողանը շրջագայություն է սկսում Պարսից ծոցի երկրներ՝ միլիարդավոր դոլարների գործարքների ակնկալիքով

Թուրքիայի ղեկավարն այս երկրների առաջնորդների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտները, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Մտքերի փոխանակում է լինելու նաև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ, առաջին հերթին՝ տնտեսության և ներդրումների։
Հավելենք, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ Reuters-ին հայտնել էին, որ հույս ունեն հաստատել Ծոցի երկրներից շուրջ 10 միլիարդ դոլարի ուղղակի ներդրում Էրդողանի այցից հետո, այնուհետև՝ ընդհանուր 25-ից 30 միլիարդ դոլարի՝ ավելի երկար ժամանակահատվածում:
Իր այցի ընթացքում Էրդողանն ակնկալում է հաստատել բազմամիլիարդանոց գործարքներ, որոնք կարող են ներառել թուրքական պետական ակտիվների մասնավորեցումից մինչև ուղղակի ներդրումներ, պաշտպանական արդյունաբերության գործարքներ, բիզնեսի ձեռքբերումներ կամ պայմանագրեր: