Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

19 հուլ 2023 12:38

Բաքվի մեղադրական արձագանքը Միրզոյանին՝ Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում

Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլիսի ասուլիսին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին այսպիսի արձագանք է հրապարակել Ադրբեջանի ԱԳՆ-ն։


«Այն, որ Հայաստանը, որը գրեթե երեք տարի չի կատարում Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան անխոչընդոտ տրանսպորտային ուղիներ բացելու իր պարտավորությունը, այժմ տարբեր պատրվակներով ձգձգում է տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը՝ ցույց է տալիս, որ այս երկիրը չի հասկացել, որ շուրջ 30 տարվա ինքնամեկուսացման իր քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։




Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, պետք է վերջ դնի երեսպաշտությանը, կեղծ շահարկումներին և կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր