Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների          Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին նշանակել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ       ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը    

20 հուլ 2023 19:00

Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողին կտրամադրվի գումար

Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում կտրամադրվի։ Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Դրա­մական հատուցման չափերը՝

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի օգոստոսի 1-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր