Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

20 հուլ 2023 13:48

Թշնամուն պետք է ուղղվեն հստակ ազդակներ, որ նրա կողմից պատերազմ սկսելու դեպքում մեր կողմից այն լինելու է հայրենական.Պատերազմից խուսափում են դրան պատրաստվելով, ոչ թե վախենալով

Արցախի խնդրի լուծման ռացիոնալ ուղիների բացակայության պատճառով հասարակությունը մատնվել է քաոսի։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Զանգի» հայկական ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։ «Մարդիկ անզորությունից արդեն ամենաանհավանական առաջարկներ են անում։


Իշխանություն-ընդիմությունների քաղաքական միտքը կարողանում է գեներացնել միայն իռացիոնալ-ծայրահեղական մոտեցումներ, որոնք բնականաբար մերժելի են հանրության մեծամասնության կողմից։


1. Ոչինչ չանել և փորձել գեներացնել միջազգային հանրության խղճահարությունը։ Սրանք նաև դողացող նապաստակի նման վախենալով թշնամուց փաստացի պատերազմ են քաշում մեզ վրա։


2. Հարձակվել ու ուժով բացել Բերձորի միջանցքը։ Ոմանց նույնիսկ թվում է թե իրենք պատերազմ են հայտարարելու միայն Ադրբեջանի Լաչինի շրջանին, այլ ոչ թե ամբողջ Ադրբեջանին։


3. Դիմել ՄԱԿ-ին խաղաղապահներ մտցնելու խնդրանքով։ Սա ընդհանրապես էկզոտիկ առաջարկ է։ Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության առանց կողմերի համաձայնության խաղաղապահներ չեն տեղակայվում։ Եթե նույնիսկ մտցնեն էլ, ապա նախադեպային տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրադրության վրա սա ոչ մի կերպ չի ազդելու։
Կա 4-րդ ճանապարհը՝ Ռազմավարական Զսպման քաղաքականությունը։ Սա նախատեսում է ռազմական և դիվանագիտական ներդաշնակված քայլերի իրականացում, որի արդյունքում հակամարտությունը պահվում է կառավարելի տիրույթում՝ թույլ չտալով նրան վերաճել մեծ պատերզմի, իսկ թշնամու հետ հարաբերությունները վերածվում են կոշտ, բայց արժանապատիվ բանակցությունների։
Ռազմավարական Զսպման դիվանագիտական բաղադրիչի մասով առաջին քայլով պետք է վերջ դնել Գավառական Շուստրությանը, և անցում կատարել Ապացուցողական Դիվանագիտությանը։


Իսկ ռազմական բաղադրիչը նախատեսում է 2 հիմնական գործողությունների իրականացում։


1. Երկրի միլիտարիզացիայի մակարդակի բարձրացում։
2. Կենաց-մահու կռիվ մղելու դեմոնստրացիա։ Թշնամուն պետք է ուղղվեն հստակ ազդակներ, որ նրա կողմից պատերազմ սկսելու դեպքում մեր կողմից այն լինելու է հայրենական։


Պատերազմից խուսափում են դրան պատրաստվելով, այլ ոչ թե դրանից վախենալով»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր