Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

20 հուլ 2023 14:05

Ջերմացե՞լ են Իրանի հարաբերությունները Ադրբեջանի հետ.Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք

Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են, և մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդիր չունենք:

Հայտարարել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ Իրանցի զինվորականի այս հայտարարությունը հնչել է երկրի բանակային հրամանատարության՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ կատարած այցի ավարտին․


«Փառք Աստծո, մեր երկու երկրների տնտեսական կապերը օր-օրի ավելի են զարգանում և խորանում։ Իսկ մեր այցերը սահման պարբերական, ամենամյա բնույթ են կրում», - հայտարարել է գեներալ Բաղերին։


Դրա հետ մեկտեղ՝ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ընդունել է, որ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով սահմանապահներից բացի նաև բանակային ստորաբաժանումներ են տեղակայված։


«Այս ուժերն այստեղ են մեր սիրելի երկրի սահմանները պաշտպանելու նպատակով», - հայտարարել է Մոհամադ Բաղերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր