ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

21 հուլ 2023 13:14

Այդպես էլ չեն հասկանում, որ «փոքր դավաճանությունը» մեծ փորձանքի է հանգեցնում. Նրանց ներշնչել են, որ արժե «մի քիչ» դավաճանել, վաճառել, հանձնել, և ամեն ինչ կստացվի

Ավելի քան քսան տարի Հայաստանում "մարդկանց" մի խումբ է ձևավորվել, որոնց ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ներշնչել են, որ իրենց բոլոր անձնական խնդիրները (սկսած աշխատանքից, վերջացրած կենցաղով) առաջանում են այն պատճառով, որ կա«ղարաբաղյան հարց»։ 

Նրանց ներշնչել են, որ արժե միայն «մի քիչ» դավաճանել Արցախին, խզել Սփյուռքի հետ քաղաքական կապերը, թքել պատվի ու արժանապատվության վրա՝ մոռացության մատնելով Հայոց ցեղասպանությունը, ստորացնել հայ առաքելական Եկեղեցին և վերջ ..կյանքը կկարգավորվի, Հայաստանը կդառնա «Անդրկովկասյան Սինգապուր» և «հպարտ քաղաքացին» կապրի երջանիկ։ 

Նրանց ներշնչել են, որ արժե «մի քիչ» դավաճանել, վաճառել, թեքվել, հանձնել, և ամեն ինչ կստացվի։ 
Եւ ահա նրանք այս ամենը արեցին․ Նրանք դավաճանեցին Արցախը, 120.000 մարդու գցեցին թուրքական հրեշի երախը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը հասցրին տոտալ պղծության։ Պետականության գաղափարը վերածեցին ինչ-որ գլոբալիստական աբսուրդի  և...այսքանից հետո «հանկարծ» հայտնաբերեցին, որ երբ «մի քիչ» դավաճանում ես, դրանով խնդիրները չեն ավարտվում, այլ վերածվում են Հայաստանի տոտալ կորստի սպառնալիքների՝ «փոքրիկ դավաճանությունն» անխուսափելիորեն վերածվում է մեծ արյան։ 

Եվ հիմա, նստած իրենց դավաճանության հետևանքների  վրա, նրանք հանկարծ հայտնաբերել են, որ իրենց «կառուցողական» գործընկերները երկիրն ուզում են ոչնչացնել, իսկ սիրելի «հպարտ քաղաքացիներին» ցրել աշխարհով մեկ։ 

Եվ եթե նախկինում Հայաստանը բանակցում էր Արցախի անկախության և կարգավիճակի շուրջ, ապա այժմ Հայաստանը (նրանց թեթև ձեռքով) ինքն է փորձում պահպանել կարգավիճակը, տարածքներն ու անկախությունը։   
Ի՞նչ արեցին նրանք այն բանից հետո, երբ աղետ բերեցին Երևանի և Վարդենիսի, Ջերմուկի և Կապանի շրջակայքում։ 
Ոչինչ, պարզապես խելագար մանկուրտների մոլագար համառությամբ շարունակում են վերջ տալ Հայաստանին ու հայ ժողովրդի իրական ապագային։ Եւ հիմա ինչպե՞ս են արձագանքում պատերազմի սպառնալիքին․ Թոշակները բարձրացնում են 12 դոլարով և օրվա ընթացքում հարյուր անգամ արտասահմանյան ուղևորություններ կատարում այն երկրների մայրաքաղաքներ, որոնք նրանց սովորեցրել են «փոքր դավաճանություն» անել: Ասֆալտապատում են այն ճանապարհները, որոնցով երթևեկելու է թշնամին։ Դպրոցներ են կառուցում, որտեղ թշնամին կսովորի։ Վերաշարադրում են դպրոցական պատմության գրքերը՝ աղբանոց նետելով մեր պատիվը, արժանապատվությունն ու հիշողությունը, որը թշնամին վերցնում է, հղկում և արդեն ներկայացնում է որպես իր «Պատմություն»։ Նրանք այդպես էլ չհասկացան, որ «փոքր դավաճանությունը» մեծ փորձանքի է հանգեցնում ։ 

Ավելի ճիշտ՝ գուցե նույնիսկ հասկացել են, բայց, միևնույն է, ծուռ մատներով իրենց աթոռներին կառչած ՝ նախընտրում են ոչնչացնել երկիրը, բայց նույնիսկ կես գրամ իշխանություն չհանձնել ։ 

Որովհետեւ իրենց գիտակցության մեջ  աշխարհի ընկալման ընդամենը  մեկ բանաձեւ կա՝ նրանց համար իշխանությունն իրենց կյանքն է, իսկ իրենց կյանքը իշխանությունն է։

Արման Աբովյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր