Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

24 հուլ 2023 10:41

Թշնամու կողմից վաղուց «շոշափվում են» նաև Արաքս գետի ջրերի և հայկական ԱԷԿ-ի տիրույթները նույնպես

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի վարչախումբը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հիբրիդային պատերազմի մեկ այլ վտանգավոր բաղադրիչ է դարձրել «բնապահպանությունը»։

Մեր դեմ «բնապահպանական» պատերազմի առնվազն երկու դրվագ՝ Արցախի կյանքի ճանապարհի՝ Բաքվի բռնապետի կամակատար «բնապահպանների» կողմից փակումը և Երասխի գործարանի դեմ արդեն բացահայտ պետական մակարդակով հարձակումները, միակը չեն, քանի որ թշնամու կողմից վաղուց «շոշափվում են» Արաքս գետի ջրերի և հայկական ԱԷԿ-ի տիրույթները նույնպես։

Այս ամենն արվում է այն դեպքում, երբ նույն այդ բարբարոս վարչախումբն արհեստածին Ադրբեջանը վերածել է փաստացի բնապահպանական աղետի մեծ գոտու, մինչդեռ մենք այս ասպարեզում թշնամուն ոչ մի անզուգաչափ հարված չենք հասցնում՝ դրա համար ունենալով լայն հնարավորություններ։

Պատճառն, ըստ իս, մեկն է՝ անհիմն և կույր հավատն առ այն, թե Բաքվի բարբարոսսկան վարչախմբի հետ, իբր, հնարավորություն կա հասնելու «խաղաղության», մինչդեռ և՛ մտոք, և՛ աչոք կույր պետք է լինել չհասկանալու և չտեսնելու, որ թշնամու նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի խաղաղեցումը գերեզմանում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր