Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

25 հուլ 2023 10:33

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Le Monde-ում հրապարակված հոդվածին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Le Monde թերթի համար գրված հոդվածին՝ հայտարարելով, թե իբր Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ արտահայտած մտքերն «անհիմն են»:


«Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումն ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում է, այս քայլն արվել է Հայաստանի «դիվերսիոն» (չակերտները՝ խմբ․) գործողությունները կանխելու համար, և այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ։ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ նույնպես միաձայն մերժել է Հայաստանի հայցը՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին անցակետի ստեղծումը «բացարձակ ինքնիշխան և օրինական» (չակերտները՝ խմբ) որոշում է», -ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։


Հիշեցնենք, որ Փաշինյանը Le Monde-ի համար հոդվածում գրել էր, որ Հայաստանը գործով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Մինչդեռ աայս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես Լաչինի միջանցքում ու նաև Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք՝ բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով՝ ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մեծապես խաթարված է։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլ ազդեցիկ կառույցներ նախազգուշացրել են զարգացող հումանիտար ճգնաժամի մասին: 


«Արգելափակելով մարդկանց ու տրանսպորտային միջոցների մուտքը՝ Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այս գործողությունները համընկել են աճող ագրեսիվ հռետորաբանության, քարոզչության և նույնիսկ ադրբեջանական ուժերի կողմից տեղի ֆերմերների վրա կրակ բացելու հետ: Նպատակը պարզ է՝ հնարավորինս դժվարացնել կյանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և, ի վերջո, ստիպել նրանց լքել իրենց տները։ Դա էթնիկ զտումների դասագրքային օրինակ է։ Եթե միջազգային հանրությունը չարձագանքի, դա կլինի մարդկության հերթական ձախողումը»,- ասել է ՀՀ Վարչապետը։


Միջազգային հանրությունը, Փաշինյանի համոզմամբ, պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի՝ Սարաևոյի տիպի պաշարումը դադարեցնելու համար։ Շրջափակումը Ադրբեջանի կողմից իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների խախտում է և ամենակարևորը՝ Արդարադատության միջազգային դատարանի բազմաթիվ նմանօրինակ որոշումների խախտում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր