Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 հուլ 2023 12:59

Ծանուցում նպաստառուներին՝ ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության անկանխիկ վճարման մասին

Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից  հայտնում են, որ բացառություն կկազմեն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, ովքեր, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։


Հետևաբար, եթե նպաստը ստանում էիք Հայփոստի որևէ սպասարկման կենտրոնից և մինչև հունիսի 30-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում կարող եք զանգահարել Զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն և տեղեկանալ, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։


Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ նպաստը վճարող բանկը փոխելու համար։


Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր