Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 հուլ 2023 15:03

Օսկանյանը կարողանում էր բեկում մտցնել, թող դա աներ իր պաշտնավարման տարիներին

Վարդան Օսկանյանը ԼՂ հարցի կարգավորման մեջ կարող էր բեկում բերել իր պաշտոնավարման ընթացքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որով առաջարկվում էր իրեն տալ բանակցողի կարգավիճակ, որով նա կկարողանա բեկում բերել բանակցություններում։

Փաշինյանը հիշեցրեց, որ դեռեւս 2019 թվականին հայտարարել էր՝ կաշկանդվածություն չունի Արցախի հարցով նախկին նախագահների հետ սեղանի շուրջ նստելու համար։ 44-օրյա պատերազմի ընթացքում նման առաջարկ եղել է ԼՂ նախկին նախագահներից, այն ինքը ընդունել է, սակայն հետագայում նախագահներն են հրաժարվել մասնակցությունից։ Հիմա, եթե նոր նախաձեռնություն լինի, կրկին վերաբերմունք կարտահայտի։

«Հայաստանի բոլոր նախկին ԱԳ նախարարներն էլ կարող են նման հայտարարություններ անել, բայց եթե բեկում էր պետք, պարոն Օսկանյանը կարող էր իր պաշտոնավարման ընթացքում դա անել եւ տեսանելի դարձնել մեզ այդ բեկումը։ ԱԺ քննիչ հանձնաժողովում գնահատականներ տվել եմ պարոն Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի վարած քաղաքականությանը, մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքների հարցով, եւ իմ գնահատականները չեն փոխվել։ Ես ուշադիր հետեւում եմ բոլոր հայտարարություններին եւ որեւէ օգտակար բան չեմ տեսնում։ Օսկանյանը հայտարարում է՝ պետք է շեշտել, որ ԽՍՀՄ ժամանակ ԼՂ-ն ունեցել է ինքնավար մազրի կարգավիճակ։ Մինչեւ այս հայտարարությունը Եվրոմիության խորհրդի նախագահն արձանագրվել է ԼՂԻՄ եզրույթը, սա արձանագրված է հրապարակային նախքան Վարդան Օսկանյանի հայտարարությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր