Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

25 հուլ 2023 13:39

Այդքան թուքումուր ուտելը հեշտ բա՞ն է, մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ չհանձնելու մեջ...Վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները հենց ձեր դատավճիռն են կարդալու

Հիմա դուք ինձ մեղադրում եք, որ ես ոչ թե դատարանների դռների հետեւում եմ ինչ-որ բան անում, այլ առաջ եմ, այո, դատարանների դռները փակում էինք, բայց դա արել ենք բոլորի աչքի առաջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է գործադիրը դատական իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրում։

«Կառավարութունը դատական համակարգի անկախացման համար բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, որ դատավորները սոցիալական պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ունենան։ Մի ասուլիսում լրագրողն ասում է՝ ինչո՞ւ վեթինգ չարեցիք, այդ կոռումպացված դատավորները ինչո՞ւ են մինչեւ հիմա իրենց տեղերում, մյուսը մեջբերում է դատավորների եվրոպական կազմակերպության հայտարարությունը, որ դատավորներին ճնշում են, ինչո՞ւ ազատության մեջ չեմ։ Ի՞նչ եք ակնկալում ինձնից։ Այո, ՀՀ-ում կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականցնում։ Կան դատավորներ, որոնք ինչ որոշում ասես կարող են կայացնել, ես համոզվել եմ այս հինգ տարիների ընթացքում՝ կան դատավորներ, որոնք որեւէ սահմանափակում չունեն։ Իրենց որոշում ոչ տրամաբանություն, որ օրենսդրության ոչ էլ բարոյականության հետ կարող է կապ չունենալ։ Այդ մարդիկ չեն կարող լինել դատավոր»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպես կգնահատեր այժմյան իշխանության ճնշումները դատական իշխանության նկատմամբ, Փաշինյանը պատասխանեց․ «Ըննդիմադիր Նիկոլ Փաշինյանին թողնենք իր գործին, ես հիմա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չեմ։ Ես հիմա էլ բարձրաձայնում եմ, որ մեր դատական համակարգում կա անկախության խնդիր, ո՞վ չգիտի այդ մասին։ Այդ խնդիրները պետք է լուծենք»։

Լրագրողի դիտարկմանը, թե վախ չունի, որ մի օր էլ իր սրտի դատավորները կարդալու են իր դատավճիռը, Փաշինյանն արձագանքեց․ «Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում եւ գիտակցում եմ՝ եթե մի բան արել եմ կամ անելու եմ, որը իմ սրտի կամ ոչ իմ սրտի դատավորների կողմից քննության կարժանանան»
***
Ո՞վ է ասում, որ այդքան թուքումուր ուտելը հեշտ, հաճելի բան է, նույնիսկ եթե ինչ-որ կաբինետում ես աշխատում, որը համարվում է հանրապետության թիվ 1 աշխատասենյակ: Ես զոհավածների ծնողների հետ շփվում եմ, իրենք ինձ հարցեր տալու հնարավորություն ունեցել են, ընդ որում և՛ քաղաքավարի, և՛ կոպիտ, և՛ էմոցիոնալ:

Ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Քննիչ հանձնաժողովում ասացի, որ մեղավոր եմ ինձ զգում, բայց եկեք հասկանանք, ինչում եմ ինձ մեղավոր զգում, որովհետև այն բանում ինչում ինձ մեղադրում են մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի:

Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ: Այստեղ մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ: Մի մասն ասում է՝ դավաճա՛ն, տվեցիր, մյուս մասն ասում է՝ դավաճա՛ն, չտվեցիր»,- ասել է վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր