Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար          Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»       Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»    

26 հուլ 2023 10:17

Փաշինյանը կայցելի Սոթք. հավատարիմների անձնագրերը գրանցում են, որ միայն նրանք կարողանան ճեղքել պաշտպանական գիծն ու մոտենան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վարդենիս։ Այցի օրակարգը վարդենիսցիներին հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նա այցելելու է Սոթք։ Արդեն նախապատրաստական անվտանգային աշխատանքներ են անցկացվում` տհաճ անակնկալները բացառելու համար։


Մեր աղբյուրը հայտնում է, որ նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան ճեղքել պաշտպանական գիծն ու մոտենալ երկրի ղեկավարին: Որ հանկարծ ինչ-որ մեկը չգա ու զոնտիկով անսպասելի խփի կամ ասի՝ «դավաճան»։


Վարչապետի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանին հարցրինք այցի մասին, ասաց, որ տեղյակ չէ։ Լինելո՞ւ է նման այց, անվտանգության միջոցառումներն արդեն սկսվա՞ծ են՝ հարցրինք խոսնակին։  «Չի բացառվում, սակայն իմ կոմպետենցիան չէ, որ ես տեղեկացված լինեմ»,- ասաց նա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր