Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 հուլ 2023 13:03

Ադրբեջանն արդեն բացահայտ հայտարարում է, որ մտադիր է սովամահ անել.Բաքվում ՀՀ-ից Արցախ հումանիտար օգնության առաքման մասին տեղեկությունը գնահատել են որպես «սադրանք»

Ադրբեջանում հայկական ԶԼՄ-ների տեղեկություններն Արցախ հումանիտար օգնության շարասյուներ ուղարկելու մասին շտապել են գնահատել որպես «սադրանք»։

Ինչպես տեղեկացրել է Turan-ը, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը «հայկական կողմին կոչ է արել ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք հետապնդում են սադրանքի նպատակ եւ ծառայում են իրավիճակի սրմանը»։ «Մեկք անգամ եւս հայտարարում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը հնարավոր սադրիչ գործողությունների համար լիովին եւ ամբողջովին կընկնի հայկական կողմի վրա»,- ասված է պետական սահմանապահ ծառայության հայտարարությունում։

Արցախի աղետալի իրավիճակի մասին նախօրեին հայտարարել էր նաեւ ԿԽՄԿ-ն՝ Երեւանին եւ Բաքվին կոչ անելով գնալ հումանիտար կոնսենսուսի եւ թույլ տալ կազմակերպությանն աշխատել։ Այսօր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ նախազգուշացումներին։

Փաստորեն, Ադրբեջանն արդեն բացահայտ հայտարարում է, որ մտադիր է սովամահ անել եւ թույլ չտալ սննդամթերքներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր