Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

29 հուլ 2023 13:30

Կառավարությունը հերքում է Սնուփ Դոգի համերգի համար 23 միլիոն դոլարի հատկացումը

Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար։


«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:


Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը», - «Ազատությանը» փոխանցել են կառավարությունից։


Աշխարհահռչակ երգիչը Երևանում համերգով հանդես կգա սեպտեմբերին։ Այդ մասին նա ինքն էր տեղեկացրել սոցիալական ցանցում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը, հավելելով. - «Կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում»։


Սոցիալական ցանցերում, սակայն, սկսեցին լուրեր շրջանառվել, որ Կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացնելու այդ համերգի կազմակերպման համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր