Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ          Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան       Նամակ Նիկոլին.«Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք», հիշո՞ւմ ես, որ ասում էիր    

29 հուլ 2023 16:12

Նոր զարգացումներ Արցախում. ինչու՞ է հրաժարական տվել ԱԺ նախագահը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն  այսօր հրաժարական ներկայացրեց ։ Թովմասյանի հրաժարականի լուրերն արդեն մի քանի օր համառորեն շրջանառվում էին։ Նախօրեին Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել և ակնկալվում էր, որ հենց այդ օրը Թովմասյանը հրաժարական կտա, սակայն փոխարենը, Արցախի Ազգային ժողովը քվեարկեց ռազմական դրության պայմաններում խորհրդարանի նախագահ ընտրելու ընթացակարգը դյուրացնելու նախագծի օգտին, ինչը փաստում է, որ հրաժարականից անմիջապես հետո Արցախի Ազգային ժողովը կկարողանա արագ կարգով նոր նախագահ ընտրել։


Թովմասյանի հրաժարականի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են շրջանառվում, ընդհուպ տեղեկություն էր շրջանառվում, որ նա վերջին շրջանում բավականին ակտիվորեն գործակցում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ։ Ինքը՝ Թովմասյանը, երեկ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական և քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։




Համացանցում տեղեկություն էր շրջանառվում, որ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալիս առողջական լուրջ խնդիրների պատճառով, հունիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Հետազոտվել է Ստեփանակերտում, արդյունքները փոխանցել են Երևան, և բժիշկները խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։


Արցախի ԱԺ նախագահը քննադատությունների թիրախում էր հայտնվել օրեր առաջ, երբ արտահերթ նիստերից մեկում հայտարարել էր, թր Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները հազարամյակներ շարունակ ապրել են իրար կողքի։ Ավելի ուշ նա պարզաբանում էր տարածել, նշել, թե նկատի ունի ոչ թե Ադրբեջանին, այլ Ադրբեջանի կազմում ապրող բազմաթիվ ժողովուրդներին, որոնք հազարամյակներ ապրել են այդ տարածքում նախքան ադրբեջանցիների գալը։


Ամեն դեպքում Թովմասյանի հրաժարականը բավականին լուրջ խաթարելու է Արայիկ Հարությունյանի՝ առանց այն էլ սասանված դիրքերը։ Մեծ հավանականությամբ նրա թիմակիցները փորձում են փախչել Հարությունյանի կողքից՝ գիտակցելով, թե ուր է տանում ապիկար նախագահի կառավարումը։ Պատահական չէ, որ հենց նրա թիմակիցներն են սկսել ակտիվորեն և կոշտ քննադատել Նիկոլ Փաշինյանին, թեև մինչ այդ զերծ էին մնում նման քայլերից։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր