Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

31 հուլ 2023 10:17

Պուտինի հրամանագրի կանոնների համաձայն՝ ստիպված կլինենք դիմել միջուկային զենքի կիրառմանը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ հուլիսի 30-ին,  Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Ռուսաստանի տարածքի մի մասի բռնի անջատում» կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել։


«Մեր զինված ուժերը, հետ մղելով հավաքական թշնամու հակահարձակումը, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին և մեր տարածքը։ Սա ակնհայտ է բոլոր պարկեշտ մարդկանց համար»,- գրել է Մեդվեդևը։


«Բայց այդ, նրանք կանխում են գլոբալ հակամարտությունը: Եթե պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ուկրոբանդերականների հարձակումը հաջողվել է, և նրանք գրավել են մեր հողի մի մասը, ապա մենք ստիպված կլինենք, Ռուսաստանի նախագահի 02.06.2020թ. հրամանագրի կանոնների համաձայն՝ դիմել միջուկային զենքի կիրառմանը»,- հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր