Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին          ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը       Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել    

31 հուլ 2023 14:23

Տեսանյութ.Արցախը չի կործանվի, որովհետեւ մենք պայքարելու ձևերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է հիմա

Արցախից տեղահանվածներն այսօր՝ հուլիսի 31-ին,  բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։


«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ Կառավարության շենքի մոտ են հավաքվել և իրենց պահանջներն են ներկայացրել. «Արդեն 3 տարի է՝ մենք ասում ենք, որ մի անտեսեք փախստականների խնդիրները։ Փախստականների խնդիրը 30 տարուց ավելի է՝ չի դարձել պետական քաղաքականության մաս։ Հիմա եկել ենք հասել մի հանգրվանի, որ անտեսելով այս խնդիրը, Ադրբեջանը իր թեզն է ներկայացրել «Արեւմտյան Ադրբեջանի», ինչը նշանակում է, որ Ադրբեջանը համարում է, որ Արցախի հարցը փակված է եւ անցել է Հայաստանին: Մենք տեսնում ենք, որ հիմա էլ չկա այդ ըմբռնումը, բոլորը լուռ նստած սպասում են, թե ինչի՞ են սպասում՝ չենք հասկանում»,-ասաց Քարամյանը:


Նրա խոսքով՝ այս ընթացքում Հայաստանը շատ մեծ սխալ է արել. «Մենք անընդհատ ասում ենք, որ, ինչ ճնշում էլ լինի, Հայաստանը չպետք է հրաժարվի արցախահայության  անվտանգության երաշխավորը լինելուց։ Ցավոք, ոչ միայն այդ թեզից հրաժարվեց Հայաստանը, նաեւ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մեր պատգամավորները ԵԽԽՎ-ում ավելի առաջ գնացին, հայտարարեցին, որ նույնիսկ Արցախն են ճանաչում Ադրբեջանի մաս։ Բազմիցս ասել եմ, էլի կասեմ՝ Հայաստանի ներկայիս իշխանության գործելաոճի տրամաբանությունը ինչ-որ բանականության մեջ չի տեղավորվում։ Ոչ ոք Հայաստանն աշխԱրհում չի հարգի ու չի ճանաչի, եթե նա հրաժարվում է իր ազգակիցների մի մասին: Չեմ կարծում, որ Արցախը կկործանվի, որովհետեւ մենք պայքարելու ձևերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է հիմա: Հիմա ՀՀ բնակչությունը շատ լուրջ պետք է մտահոգվի իր ճակատագրով»,-ասաց Քյարամյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր