Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

01 օգոս 2023 12:23

Մոսկվայի վրա նոր գրոհ դրոններով. անօդաչուների հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը «Վնուկովո» օդանավակայանը

Օգոստոսի լույս 1-ի գիշերը մի քանի անօդաչունել են թռչել Մոսկվայի վրայով, սակայն խոցվել են ՀՕՊ միջոցներով, հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մեկ անօդաչու ընկել է «Մոսկվա-Սիթի»-ի շենքի աշտարակի վրա, որը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 30-ի գիշերը։ Արդյունքում վնասվել է աշտարակի 21-րդ հարկի ճակատային հատվածը, կոտրվել են 150 քմ մակերեսով ապակիներ։ Տուժածներ չկան։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խափանվել է «Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման փորձը Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտների վրա»։

Գերատեսչության տվյալներով՝ գրոհին ընդհանուր առմամբ մասնակցել է երեք ուկրաինական անօդաչու։ Նրանցից երկուսը խոցվել են ՀՕՊ-ի կողմից, երրորդը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով կորցրել է կառավարումը և «կործանվել «Մոսկվա-Սիթի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում»։

ՏԱՍՍ-ի տվյալներով՝ դրոնն ընկել է կառավարական «IQ թաղամասի» բարձրահարկի վրա, որտեղ տեղակայված են ՌԴ թվային զարգացման, տնտեսական զարգացման և արդյունաբերության ու առևտրի նախարարության գրասենյակները։

«Մոսկվա-Սիթի» աշտարակի վրա ընկած անօդաչուի բեկորները հայտնաբերվել են, դրանք ուղարկվելու են պայթուցիկա-տեխնիկական փորձաքննության, հայտնել են քաղաքի արտակարգ ծառայությունները։

Մոսկվայում անօդաչուների հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը «Վնուկովո» օդանավակայանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր