Պուտինը չի դիմանա երկար ժամանակ պատերազմելու Ուկրաինայի դեմ, կմահանա, նա այլևս նույն գործիչը չէ

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարո՞ղ է կրկնել Սիրիայի ճակատագիրը, որտեղ Ռուսաստանը գրեթե 30 տարի «պրոքսի պատերազմ» է վարում, Զելենսկին ասել է հետևյալը. «Պուտինն այդքան չի ապրի։ Այն տեմպերով, որով նա կռվում է մեզ հետ, նա չի կռվել Սիրիայում։ Նա չի դիմանա։ Նա 30 տարի չի ապրի, կմահանա, սա միանգամայն հասկանալի է։ Բայց նա նույնիսկ 10 տարի չի դիմանա։ Նա այլևս նույն գործիչը չէ» (մեջբերումը The Moscow Times-ից):
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմաճակատ է նետված ամբողջ ռուսական բանակը, սակայն նրա ողնաշարն արդեն ոչնչացվել է։ Այժմ, կարծում է Զելենսկին, Կրեմլին անհրաժեշտ է դադար, որպեսզի ռեսուրսներ կուտակի և քաղաքական աջակցություն ստանա «գոնե ինչ-որ տեղ աշխարհում»։ Նա խոստացել է, որ Կիևը դա թույլ չի տա։ «Ուկրաինան կգործի: Մենք թույլ չենք տա, որ նրանք դառնան այնքան ուժեղ, որքան լայնամասշտաբ պատերազմի սկզբում էին»,- ասել է Զելենսկին։