Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

02 օգոս 2023 10:34

Ղարաբաղում ապրողները պետք է ընտրություն կատարեն՝ կամ թող մնան, կամ էլ հեռանան. Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց են տվել «Եվրանյուզ»-ին՝ պատասխանելով նույն հարցերին։

Ալիևը հայտարարել է, որ պատերազմում հաղթանակ տանելն իր կյանքի, քաղաքական կյանքի առաքելությունն է եղել, ինչը հաջողությամբ իրականացրել է։

«Հիմա մենք աշխարհին ասում ենք, եթե Հայաստանը ցանկանում է  խաղաղություն, ապա կհասնենք դրանք, քանի որ տարածքային պահանջներ մենք չունենք Հայաստանի նկատմամբ, և չենք էլ ուզում, որ նա մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունենա։ Ես ի նկատի ունեմ մարդիկ, որ ապրում են Ղարաբաղում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք ստիպված են ընտրություն կատարել. Մնան այստեղ ու ապրեն որպես մեր քաղաքացիներ էթնիկ փոքրամասնության կարգավիճակով, գիտեք, մեր երկրում շատ կան, կամ էլ հեռանան»,-ասել է Ալիևը։

Ի պատասխան նույն հարցի՝ Փաշինյանը հայտարարել է, պատերազմը վատ բան է, եթե պատերազմ է, ապա ինչ-որ տեղ ինչ-որ մեկը կամ մարդկանց խումբ սխալ բան է արել. Ապա հայտարարել է, որ իր որդինն ու կինը եղել են պատերազմի դաշտում։

«Իր գոյության ողջ ընթացքում մարդկությունը խոսում է պատերազմներից խուսափելու, խաղաղության ձգտելու անհրաժեշտության մասին»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր