Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

04 օգոս 2023 12:21

Հայաստանը չարաշահում է մարդասիրական օգնության հարցը. ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

Այս մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Յաշար Ալիևն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Սովից և հակամարտություններից առաջացած պարենային խնդիր» թեմայով բաց բանավեճի ժամանակ:


«Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի հետևողական ջանքերը՝ չարաշահելու մարդասիրական օգնության հարցը «ստոր» նպատակների համար։ Լաչինի սահմանային անցակետի ստեղծումը Ադրբեջանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության ինքնիշխան իրավունքն է՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը, ապահովելու տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- հայտարարել է Յաշար Ալիևը։


Նա հավելել է, որ այս տարվա հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը անհիմն է համարել Հայաստանի պահանջները և միաձայն մերժել է անցակետի նկատմամբ սահմանափակող միջոցներ ձեռնարկելու երկրի պահանջը՝ մոռանալով հիշեցնել Արդարադատության միջազգային դատարանի մյուս բոլոր որոշումները՝ ադրբեջանական ապօրինի գործողությունների, մարդկանց առևանգման, ճանապարհը բացելու, մարդկանց և ապրանքների տեղաշարժն ապահովելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր