Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 օգոս 2023 12:40

Հայաստանի համար վատթարագույնը կարող է լինել թուրքական զորքերի մուտքը Երևանի մատույցներ

Ի. Ալիևի լկտի հակահայական հայտարարություններն ու գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն բանակցություններում ներկայացնում է Հայաստանի ու Արցախի շահը անտեսող Ն. Փաշինյանը և իր ռեժիմը: «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Բանախոսի դիտարկմամբ, մենք չգիտենք՝ Ն. Փաշինյանը և Ի. Ալիևը ի՞նչ պայմանավորվածություն ունեն: Հայաստանի համար վատթարագույնը կարող է լինել թուրքական զորքերի մուտքը Երևանի մատույցներ: Ն. Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից՝ հօգուտ Թուրքիայի: 2018թ. սեպտեմբերին Ջ. Բոլթոնը Ն. Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասեց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից՝ Արցախի ինքնորոշման իրավունք և Արցախի չլինել Ադրբեջանի կազմում, Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտում և թուրքական ժխտողականության դեմ պայքար, հայ ավանդական արժեքներ և հայ եկեղեցու բացառիկ իրավունքներ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ. չորսն էլ քանդվում են, դրա համար է Ն. Փաշինյանը բերվել իշխանության: Եվ վերջում, փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանից դեպի Թուրքիա: Ն. Փաշինյանը գտնում է, որ Հայաստանը պետք է դառնա թուրքական աշխարհի մաս: Թուրքական էքսպանսիան Հայաստանում այլևս սկսված է, և դրան կարող է խոչընդոտել Աստված ու ազգային համախմբումը:

Անդրադառնալով միջազգային դերակատարներին, Է. Շարմազանովը նշեց. «Երբ միջազգային դերակատարները իրենց անգործությունը փորձում են քողարկել միայն Նիկոլով՝ ճիշտ չէ: Այստեղ և՛ Ռուսաստանը անելիք ունի, և՛ Միացյալ նահանգները, և՛ Ֆրանսիան, որպես համանախագահ երկրներ, որպես երկրներ, որոնք 2009-2013թթ. արել են 5 հայտարարություն, որտեղ նշված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը: Ինչի ինքնորոշման իրավունքը միայն Կոսովոյի ու Ղրիմի համա՞ր է: Հայ ժողովրդին պետք չէ լոխի տեղ դնել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր