ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

05 օգոս 2023 10:52

Բաքվի ձայնը.Իսկ ինչու՞ ոչինչ չի ասվում Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման մասին

Iarex.ru-ն գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Բաքվի և Երևանի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Նա եռակողմ բանակցություններից հետո մի շարք հայտարարություններ է արել.


- Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ


- Ադրբեջանը և Հայաստանը պատրաստ են փոխադարձ հիմունքներով երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար


- Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը


- Ռուսաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է խորհրդարանականների միջոցով եռակողմ երկխոսություն սկսել


-Մոսկվան ողջունում է այն երկրների ցանկությունը, որոնք շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին համաձայնության հասնելու հարցում։


Ադրբեջանցիներն ակտիվորեն քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը Caliber Telegram ալիքում:


Тимур. Իսկ ինչու՞ ոչինչ չի ասվում Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման մասին։


Hasan Ali. Քանի դեռ Ռուսաստանը տետ-ա-տեդ է խոսում, եռակողմ խոսակցություն չի լինի: Եռակողմ ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ յուրաքանչյուրի հետ առանձին խոսելն արդեն իսկ խոսում է այն մասին, որ խաղաղություն չի լինելու։


OMAR. Նախ, թող ՌԴ ՊՆ-ն սովորի ադրբեջանական բնակավայրերը գրել ադրբեջաներեն և դադարեցնի «հայ ահաբեկիչներին» զենք, վառելիք և փող մատակարարել, հետո մենք հնարավոր է և կհավատանք, որ Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ։


EldarAgalarov. Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Ղարաբաղում ռազմական ներկայությամբ, ինչպես և Մերձդնեստրում, Օսիայում, Դոնբասում, Ղրիմում և այլն։


obyektiv10. Հայերի համար կարգավիճակ չի լինելու: Սովորել ենք:  Ռետին են ձգում հակամարտությունը սառեցնելու համար, ինչպես միշտ այդպես անում է Ռուսաստանը։


komandos_22. Իսկ ու՞ր են Հայաստանից 300.000 ադրբեջանցի փախստականների իրավունքներն ու իրենց տները անվտանգ վերադարձի երաշխիքները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր