Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով          Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ       Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ    

07 օգոս 2023 10:33

Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք:

Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր