Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

08 օգոս 2023 13:10

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժելու, ինչպես նաև՝ ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար դատապարտված ադրբեջանցի զինծառայողներին

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժելու, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ՀՀ-ում մեղավոր ճանաչված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։


Հիշեցնենք, որ ՀՀ տարածք ապօրինաբար ներխուժած Ագշին Բաբիրովը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման, իսկ Հուսեյն Ախունդովը, որը ՀՀ տարածքում նաև սպանել է ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդին, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
ԿԽՄԿ-ից  հարցին ի պատասխան հայտնեցին, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները երեկ տեսակցել են նրանց։


«Տրվել է հնարավորություն կատարել հեռախոսազանգ և գրել ընտանիքներին Կարմիր խաչի նամակներ»,- հայտնեցին ԿԽՄԿ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր